23 հունվարի 2013 - 11:01 AMT
ԱԻՆ ինքնաթիռներով Սիրիայից Ռուսաստան է վերադարձել 77 հոգի

Հունվարի 23-ի առավոտյան ԱԻՆ Յակ-42 և Իլ-76 ինքնաթիռները Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան են տեղափոխել 77 հոգի, ովքեր ցանկացել են լքել Սիրիան:

Դոմոդեդովոյում կազմակերպել են ԱԻՆ օպերատիվ խմբի և հոգեբանների աշխատանքը: Սիրիայից ժամանածներից շատերը հագնված են եղել եղանակին ոչ համապատասխան, ուստի օդանավակայանում նրանք ստացել են տաք իրեր:

Ռուսների համար հատկացվել է տրանսպորտ, որը նրանց տարել է երկաթուղային կայարաններ:

ԱԻՆ-ում նշել են, որ Մոսկվա են վերադարձել մեծամասամբ ռուս կանայք, ովքեր ամուսնացել են սիրիացի կամ պաղեստինցի քաղաքացիներ հետ, և նրանց երեխաները: