23 հունվարի 2013 - 10:45 AMT
Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է 2012-ի ամենաէլեգանտ տղամարդ

Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է 2012-ի ամենաէլեգանտ տաղամարդ բրիտանական Hello ամսագրի ընթերցողների վարկածով:

Հարցման արդյունքներով, որն անցկացվել է ամսագրի կայքում, շվեյցարացին հավաքել է ձայների 43 տոկոսը: Ֆեդերերն առաջ է անցել Օռլանդո Բլումից և Թոմ Հիդլսթոնից:

Նշենք նաև, որ Hello-ի ընթերցողների վարկածով 2012-ի ամենաէլեգանտ կինը ճանաչվել է ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին, հաղորդում է gotennis.ru-ն: