22 հուլիսի 2005 - 08:13 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԻՀԵԳԸ
Վերջերս ՌԴ Կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայում տեղի է ունեցել Ինտելեկտուալ հայ երիտասարդության գործակցության ընկերակցության (ԻՀԵԳԸ) շնորհահանդեսը: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, շնորհահանդեսին ներկա է եղել շուրջ 90 մարդ: Միջոցառումը սկսվել է ԻՀԵԳԸ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՌԴ Կառավարությանը կից ԺՏԱ-ի «Ֆինանսներ եւ բանկային գործ» բաժանմունքի դեկան Սեդա Նասիբյանի ներածական խոսքով, որը ողջունեց ներկաներին եւ պատմեց Ընկերակցության ստեղծման նախադրյալների մասին: Այնուհետեւ ԻՀԵԳԸ-ի վարչության անդամները անց են կացրել շնորհահանդեսը, պատմել են Ընկերակցության նպատակների եւ ստեղծման խնդիրների մասին, արդեն տեղի ունեցած եւ կայանալիք միջոցառումների մասին, ներկայացվել են Ընկերակցության հոգաբարձուները: Շնորհահանդեսից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ԻՀԵԳԸ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, որն իր ելույթում կարեւորել է Ընկերակցության դերը անձնական զարգացմանն նպատակաուղղված երիտասարդների միավորման գործում, եւ ընդգծել է հայ եւ ռուս երիտասարդության մտավոր, պրոֆեսիոնալ եւ մշակութային փոխգործակցության համար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: Նոր Նախիչեւանի եւ Ռուսական թեմի ղեկավար եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի անունից հանդես եկավ հոգեւորական Տեր Գեւորգը, որն ընդգծեց Ընկերակցության կարեւոր դերը հայ երիտասարդության միավորման եւ նրա մշակութային զարգացման գործում: Շնորհահանդեսին որպես պատվավոր հյուր ներկա է եղել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը, որն իր կողմից խոստացել է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ընկերակցության զարգացմանը: ԻՀԵԳԸ- ներկայացնելուց հետո, նրա անդամների եւ պոտենցիալ անդամների համար կազմակերպվել է մաստեր-կլաս «Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը» թեմայով, որի հեղինակն էր ԻՀԵԳԸ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Աբել Աղանբեգյանը: Ունկընդիրների ուշադրությանն է ներկայացվել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հակիրճ բնութագիրը, որից հետո տեղի է ունեցել թեմայի ակտիվ քննարկում: Նշենք, որ Ընկերակցությունը ոչ առեւտրային, ոչ քաղաքական, երիտասարդական կազմակերպություն է, որը կոչված է միավորելու Ռուսաստանի հայ երիտասարդներին եւ վերականգնել հայ ժողովրդի մտավոր ավանդույթները: Կազմակերպության շարքերում են ուսանողներ, ասպիրանտներ, մագիստրոսներ եւ ուղղակի ակտիվ ինտելեկտուալ երիտասարդներ: ԻՀԵԳԸ անդամները ինֆորմացիա են փոխանակում, օգնում են միմյանց մասնագիտական եւ ուսումնական խնդիրների լուծման հարցում: ԻՀԵԳԸ-ի տվյալների բազայում հավաքված են եւ մշատպես նորացվում են գիտական աշխատություններ, պրոֆեսիոնալ հոդվածներ եւ այլ ակադեմիական եւ պրոֆեսիոնալ գրականություն: ԻՀԵԳԸ անդամները չեն մոռանում նաեւ հայ երիտասարդության մշակութային զարգացման մասին` նշում են նշանավող տարեթվերը եւ ազգային տոները, կազմակերպվում է նրանց համատեղ հանգիստը, հայ ժողովրդի պատմության եւ մաշկույթի վերաբերյալ սեմինարներ եւ այլն: