22 հուլիսի 2005 - 08:34 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին համաձայնագարի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՌԴ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ արձանագրության վավերացման մասին օրենքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ արձանագրությունը վավերացրել էր ՌԴ Դաշնության Խորհուրդը: Փաստաթղթին հավանություն են տվել 148 սենատորներ: Համաձայնագիրը ստորագրվել էր 1997 թվականի օգոստոսին 5 տարի ժամկետով եւ ըստ արձանագրության երկարացվում է լրացուցիչ հնգամյա ժամկետով: Սահմանվում է ՌԴ քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ցանկանում են կամովին թողնել Հայաստանը եւ վերաբնակվել Ռուսաստանում, եւ Հայաստանի քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ՌԴ-ից մշատական բնակության են մեկնում Հայաստան: Վերաբնակները ազատվում են անձնական ունեցավծքի եւ դրամական միջոցների ներկրման եւ արտահանման սահմանափակումներից, ինչպես նաեւ մաքսային վճարներից բնակության նոր վայր մեկնելիս: Համաձայնագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2004 թվականի մարտին: