23 հունվարի 2013 - 13:33 AMT
Հանրապետության ճանապարհներին գործում է 171 տեսախցիկ և 53 արագաչափ սարք

Երևան քաղաքում, Երևան-Սևան և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում նախորդ տարվա ընթացքում տեղադրվել և ներկայում գործում է53 արագաչափ սարք և 171 տեսախցիկ: Ոստիակնության հասարակայնության հետ կապերի և լրտավության վարչությունից հայտնում են, որ 45 արագաչափ սարք (այդ թվում՝ Երևան-Արտաշատ ուղղությամբ ավտոճանապարհներին) և 35 խաչմերուկներում 171 տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքում, 3 արագաչափ սարք՝ «Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Երևան-Սևան), 2 արագաչափ սարք՝ «Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետականնշանակությանավտոճանապարհին, 2 արագաչափսարք՝ «Երևան-Արմավիր- Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Երևան-Արմավիր), 1 արագաչափ սարք «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհին (Բագրատաշենի մաքսակետ):

Արագաչափ սարքերն ու տեսախցիկները տեղադրվում են Երևան քաղաքի ճանապարհներին, նաև Երևան-Սևան և Երևան-Արտաշատ արագության վերահսկման ավտոմատ համակարգերի ներդրման նպատակով: