23 հունվարի 2013 - 14:48 AMT
Արգենտինայի հավաքականի ավագը հուսով է, որ երկրպագուները կսատարեն իրենց Դևիսի գավաթի խաղում

Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հույս է հայտնել, որ երկրպագուները կաջակցեն իրենց Գերմանիայի դեմ Դևիսի գավաթի մեկնարկային խաղում:

«Անկասկած, Գերմանիայի հետ խաղը շատ լուրջ փորձություն կլինի, սակայն ես հավատում եմ իմ տղաներին: Շատ ցանկալի է, որ երկրպագուները գան և օգնեն մեզ այս խաղում: Թենիսիստներն անհամբեր սպասում են այս խաղին և բոլոր ջանքերը կգործադրեն հաղթանակի համար: Ամբողջ թիմը երազում է Դևիսի գավաթում հաղթանակի մասին»,-Խայտեի խոսքն է մեջբերում gotennis.ru-ն:

Նա հավելել է նաև, որ մթնոլորտը տրիբունաներում անմոռանալի կլինի:

Գերմանիայի հետ Դևիսի գավաթի մեկնարկային խաղը տեղի կունենա Բուենոս Այրեսում, գրունտային կորտերում փետրվարի 1-3:

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բերլոկն ու Օրասիո Զեբալլոսը: