23 հունվարի 2013 - 15:57 AMT
Հորդանանում սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հորդանանում սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Մահմեդական եղբայրները», որը երկրի գլխավոր ընդդիմադիր խմբավորումն է, բոյկոտում է քվեարկությունը, քանի որ ենթադրում է, որ խորհրդարան կանցնեն հիմնականում պետությունը ղեկավարող Աբդալլա թագավորի կողմնակիցները:

Նախորդ գումարման խորհրդարանը լուծարվեց թագավորի կողմից նախորդ տարվա հոկտեմբերին, բողոքի ակցիաներից հետո, որի մասնակիցները քաղաքական բարեփոխումներ էին պահանջում: