23 հունվարի 2013 - 15:47 AMT
Ամերիաբանկն ամփոփել է «Ճանաչիր փողի արժեքը» առցանց մրցույթի արդյուքները

Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները: Հինգ առավելագույն “Like”-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներն, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեց Շուրա Մարտիրոսյանի կողմից կատարված գրառումը:

Մրցույթի մասնակիցները մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը իրենց բլոգում կամ ինտերնետային կայքում կատարել էին հետաքրքիր ու բազմաբնույթ գրառումներ «փողի արժեք» հասկացության վերաբերյալ և տարածել «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի էջում, ընդ որում ընդունելի էր ցանկացած ձևաչափ` նկար, հոդված, հետազոտություն, վերլուծություն, երկտող և այլն:

Հաղթողը Ամերիաբանկի կողմից արժանացավ դրամական պարգևի` 200.000 ՀՀ դրամ-ի չափով, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և Facebook սոցիալական կայքի այն բոլոր օգտատերերին, ովքեր հատաքրքրություն են ցուցաբերել «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի նկատմամբ: