Աֆղանստանի արևելքում վթարվել է ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքը

Աֆղանստանի արևելքում վթարվել է ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Պակիստանի հետ սահմանին գտնվող Պակտիկա աֆղանական նահանգում, չորեքշաբթի օրը հաղորդել է ISAF-ի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` Ջանիհեյլ բնակավայրում, մանրամասները ճշտվում են:

Արմատական «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը հայտարարել է, որ ԱԹՍ-ը ոչնչացվել է ցամաքից կրակահերթի արդյունքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---