Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելցիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ

Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելցիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ իսրայելցիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ, ինչպես աջակողմյանների, այնպես էլ ձախակենտրոնամետների թվում: Քվների հաշվարկի արդյունքում այդ երկու դաշինքները ստացել են 60-ական մանդատ, ինչն անսպասելի է, քանի որ ըստ կանխատեսումների պետք է լիներ 60 և 40 տոկոս հարաբերակցություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ մեկնաբանելով Քնեսեթի ընտրությունների արդյունքները: Ըստ նրա, Յաիր Լապիդի «Եշ Ատիդ» կուսակցությունը, որը 19 մանդատ է ստացել, հենց այդ «նոր անուններն են»: «Լապիդի կուսակցությունը ընտրությունների գնաց «Յուրաքանչյուրը պետք է միատեսակ իրավունքներ ու պարտականություններ ունենա» կարգախոսով: «Այսօր Յաիր Լապիդի նոր կուսակցության ձեռքում «ոսկե խաղաքարն է», առանց որի անհնար է իշխող կոալիցիայի ստեղծումը»,-ասել է նա: Այժմ Իսրայելին լայն կոալիցիա է հարկավոր տարբեր կուսակցությունների մասնակցությամբ: Այդ մասին արդեն հայտարարել են Բինյամին Նեթանյահուն և Յաիր Լապիդը: Իսրայելի առջև մի քանի չլուծված խնդիրներ կան՝ և արտաքին, տարածաշրջանային, և ներքին՝ սոցիալ-տնտեսական, ասել է Ցինկերը:

Ինչպիսի՞ն կլինի կոալիցիան և ով կդառնա վարչապետ: Կլինի արդյոք իրավակրոնական կոալիցիա, դժվար է ասել: Եթե Նեթանյահուն ստեղծի այդ կոալիցիան, ապա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հարաբերություններն ավելի կվատթարանան, Եվրոպան էլ, որը հոգնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից, կընկալի դա որպես մարտահրավեր: Լապիդը ևս կարող է ձախակենտրոնամետ կոալիցիա ստեղծել և գլխավորել կառավարությունը: Սակայն, կարծում եմ, որ Լապիդը վարչապետի դերում վաղաժամ լուծում է՝ նա պետք է աշխատի Քնեսեթում և կառավարությունում գոնե մեկ գումարման ընթացքում, շուրջը նայի, քաղաքական փորձ կուտակի: Հավանաբար, լայն կոալիցիան կձևավորվի Լիկուդ-Բեյթեյնու, «Եշ Ատիդ» «ՇԱՍ» և «Տնուա» կուսակցությունների ցուցակների հիման վրա : Հնարավոր է, որ միանա նաև «Կադիմա» կուսակցությունը, որը 28 մանդատներից պահպանել է միայն երկուսը:

Կրկնեմ մեկ անգամ ևս՝ առանց Լապիդի կուսակցության, կոալիցիա լինել չի կարող և ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով գրագետ նա կկարողանա վարել բանակցությունները»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---