Օլանդը հուսով է, որ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում

Օլանդը հուսով է, որ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հուսով է, որ Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նաջատ Վալլո Բելկասեմը: Նա նշել է նաև, որ անդամակցությունը ԵՄ-ին որոշակի պարտավորություններ է ենթադրում, այդ թվում համերաշխություն անդամ երկրների հետ:

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ տասնամյակի վերջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---