Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա

Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա` երկրի արևմուտքում տեղակայված Հերատ նահանգում, հաղորդել է տեղի Khaama Press ինտերնետ-պարբերականը:

Ականավորված մոտոցիկլետով ահաբեկիչը բախվել է ոստիկանական զրահամեքենաներից մեկին: Ըստ նախնական տվյալների, մահացել է ՆԳՆ մեկ աշխատակից, ևս իննը վիրավորվել են: Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---