23 հունվարի 2013 - 17:53 AMT
Խոշոր նավթագազային հանքավայրեր են հայտնաբերվել Իրանում

Խոշոր նավթագազային հանքավայրեր են հայտնաբերվել Իրանում՝ Թուրքմենստանի ու Իրաքի հետ սահմանին: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Քաշեմին, հայտնում է Press TV-ն:

Ըստ Քաշեմիի, անցած տարվա ընթացքում Իրանում հետախուզվել է ավելի քան 2 մլրդ բարել նավթ պարունակող նավթի ու գազի հանքավայրեր, հայտնում է Լենտա.ռու-ն:

Նավթի պաշարների ծավալով Իրանը չորրորդն է աշխարհում Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից ու Կանադայից հետո, գազի պաշարներով՝ երկրորդը Ռուսաստանից հետո: