Հունվարի 25-ին պարզ կլինի, թե ով է Երուսաղեմի Հայոց պատրիարքը

Հունվարի 25-ին պարզ կլինի, թե ով է Երուսաղեմի Հայոց պատրիարքը

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլը: Պատրիարքին ընտրելու են Հակոբյանց 37 միաբանները: Նրանցից յուրանաչյուրը ներկայացնելու է հինգ անունից կազմված ցանկ: Առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրության հաջորդ փուլին, որը նախատեսվում է վաղը, իսկ հունվարի 25-ին պարզ կլինի, թե ով է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մահացել էր 2012-ի հոկտեմբերի 12-ին` երկարատև հիվանդությունից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---