23 հունվարի 2013 - 18:13 AMT
Իսպանիայի թագավորի փեսային կանչել են դատարան կոռուպցիայի գործով

Իսպանիայի թագավորի փեսային՝ Ինյակի Ուրդանգանին հերթական անգամ կանչել են դատարան կոռուպցիայի գործով որպես գլխավոր կասկածյալ, հայտնում է իսպանական Mundo թերթը:

Նոր լսումները նշանակված են փետրվարի 23-ին: Թագավորի կրտսեր դստեր Սոֆիայի ամուսնուն կասկածում են փաստաթղթերի կեղծման, ծառայողական պարտականությունների չարաշահման, պետական գույքի փոշիացման ու խարդախության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: