22 հուլիսի 2005 - 10:59 AMT
ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾՐԱԳՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված եւ ISMA ընկերության կողմից արհեստական ինտելեկտի հիման վրա անգլերեն-հայերեն թարգմանչի ստեղծման ուսումնասիրություններով զբաղվող հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի օգոստոսի սկզբին: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրության թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ISMA ընկերության ղեկավար Էդուարդ Մանուկյանը: Նրա խոսքերով` հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են Երեւանի պետական համալսարանի, պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ լեզվի պետական տեսչության մասնագետները, նախագծի փորձաքննության ավարտից հետո աշխատանքներ կտարվեն արհեստական ինտելեկտի հիման վրա թարգմանչի ստեղծման համար ներդրումների ներգրավման ուղղությամբ: ISMA ղեկավարը տեղեկացրել է, որ օրերս դիմել է Հայաստանի կրթության նախարար Սերգո Երիցյանին` կենտրոնի ստեղծման համար, որտեղ թարգմանչական ծրագրի նախագծում կավելացվեն 50-ից մինչեւ 100 հազար նոր բառեր եւ աշխատանք կտարվի փոխկապակցության եւ իմաստային թարգմանության ստեղծման ուղղությամբ: Բացի այդ, նախարարը նաեւ կօժանդակի չբավարարող կադրերի հավաքագրման հարցում, որոնք «կօգնեն» տվյալ նախագծի իրագործմանը: Նշենք, որ արհեստական ինտելեկտի հիման վրա թարգմանչական ծրագրերի ստեղծման ուղղությամբ մասնագիտացած ISMA ընկերությունն արդեն մի քանի տարի աշխատանքներ է տանում անգլերեն-հայերեն թարգմանչի ստեղծման ուղղությամբ: Նշենք նաեւ, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհրդի վերջին նիստում` խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է «ընթացք տալ» այդ նախագծին: Թարգմանությունների համակարգը կտեղադրվի www.translator.am web- էջում: