Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 35 մարդ է զոհվել

Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 35 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Իրաքի հյուսիա-արևելքում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել` ավելի քան 70: Այս մասին հաղորդել են տեղի օրինապահ մարմինների ներկայացուցիչները:

Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը` Թուզ-Հարթում քաղաքի շիական մզկիթում ընթացող թաղման արարողության ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---