23 հունվարի 2013 - 19:33 AMT
Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Մալիի խնդրի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ում կառուցողական աշխատանք կատարելու վերաբերյալ

Մոսկվան ու Փարիզը «պատրաստ են Մալիի խնդրի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ում կառուցողական աշխատանք կատարել»: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փախնախարար Գենադի Գատիլովը` Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան դը Գլինիաստիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Կողմերը մտքեր են փոխանակել առկա խնդրի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում աշխատել դրա շուրջ»,-ընդգծվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել Մոսկվային, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը դրական է արձագանքել Ֆրանսիայի` Մալի զորքեր ուղարկելու պատրաստակամությանը: