Մոնտի. Ընտրություններում Բեռլուսկոնիի հաղթանակը երկրի համար աղետալի կլիներ

Մոնտի. Ընտրություններում Բեռլուսկոնիի հաղթանակը երկրի համար աղետալի կլիներ

PanARMENIAN.Net - Իատլիայում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Սիլվիո Բեռլուսկոնիի հաղթանակը երկրի համար աղետլաի կլիներ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:

«Եթե Բեռլուսկոնին հաղթանակ տաներ, ապա ես կխոնարհվեի նրա առաջ, սակայն դա իտալացիների համար իսկական աղետ կլիներ»,-ասել է Մոնտին:

Մոնտիի խոսքով, ոչ աջ ուժերի նախընտրական բլոկը, ոչ էլ Պիեռլուիջի Բերսանիի գլխավորած ձախակենտրոն կոալիցիան ի վիճակի չեն բարեփոխումներ կատարել, որոնք Իտալիայի համար կենսական նշանակություն ունեն:

Մոնտին կասկած է արտահայտել, որ այդ երկու քաղաքական ուժերն ընդհանրապես ի վիճակի են ներկայումս ղեկավարել երկիրը: Այս մասին հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---