23 հունվարի 2013 - 19:53 AMT
Քլինթոն. Արաբական «հեղփոխությունները» և Մալիում տիրող իրավիճակը հանգեցրել են ահաբեկիչների ակտիվացմանը

Արաբական «հեղափոխությունները» և Մալիի անկայունությունը Հյուսիսային Աֆրիկայի ահաբեկիչներին հնարավորություն են տվել ընդլայնել ազդեցությունը տարածաշրջանի վրա, կարծում է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հարձակումները, որոնցից մեկի արդյունքում սպանվեց Բենգազիում ԱՄՆ դեսպանը, հենց այնպես չեն լինում: Արաբական հեղափոխությունները փոխել են տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, իսկ անկայությունը Մալին վերածել է ահաբեկիչների համար թաքստոցի»,-ասել է Քլինթոնը: