Տեղի ԶԼՄ-ները Քաշմիրի բնակիչներին կոչ են անում պատրաստվել ատոմային պատերազմի

Տեղի ԶԼՄ-ները Քաշմիրի բնակիչներին կոչ են անում պատրաստվել ատոմային պատերազմի

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը խորհուրդ է տալիս Քաշմիրի բնակիչներին սնունդ կուտակել և ռումբերից պաշտպանվելու պահեստարաններ կառուցել: Տեղի պարբերականում պաշտոնական խորհուրդներ են հայտնվել, թե ինչպես ողջ մնալ ատոմային պայթյունից հետո, փոխանցում է Russia Today-ը` հղելով «Նոր Քաշմիր» պարբերականին:

«Եթե հարվածային ալիքը չեք զգացել պայթյունից 5 վայրկյան անց, ապա էպիկենտրոնից անվտանգ հեռավորության վրա եք գտնվում»,-ասվում է պարբերականում:

Հնդկական ոստիկանությունը հաղորդել է, որ հրապարակումը պարբերականը տարածել է բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով և այն նվիրված է երկրի Քաղպաշտպանության նախարարության հոբելյանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---