Իրաքի մզկիթներից մեկում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի

Իրաքի մզկիթներից մեկում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիս-արևելքում տեղակյված շիական մզկիթում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի, ևս 75 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղի օրինապահ մարմինների աշխատակիցներին:

Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը` Թուզ-Հարթում քաղաքի շիական մզկիթում ընթացող թաղման արարողության ժամանակ:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել տարածաշրջանում գործող զինված խմբավորումներից և ոչ մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---