Motorola-ն պատրաստվում է թողարկել գերհզոր Android-սմարթֆոն

Motorola-ն պատրաստվում է թողարկել գերհզոր  Android-սմարթֆոն

PanARMENIAN.Net - Google-ին պատկանող Motorola ընկերությունը պատրաստվում է թողարկել գերհզոր Android-սմարթֆոն: Այս մասին գրում է Droid Life բլոգը` հղելով համաժողովի մասնակիցներից մեկին, ով նորույթը կոչում է X Phone:

Ինչպես սպասվում է, X Phone-ը կներկայացվի Google I/O ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 15-17: Այն վաճառքի կհանվի հուլիսի 8-ից:

Motorola-ի «սուպերֆոնի» ամբողջ առաջնային պանելը կզբաղեցնի 5-դյույմանոց դիսփլեյը, և այն գրեթե շրջանակավորված չի լինի: Հաղորդվում է, որ X Phone-ը հնարավոր կլինի ԱՄՆ-ում գնել 300 դոլարի դիմաց` 2-ամյա պայմանագիր կնքելով Verizon օպերատորի հետ: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---