ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանն այցելել է Վենետիկ, ուր հանդիպել է Վենետոյի նահանգապետ Ջիանկառլո Գալանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի նպատակն էր քննարկել աշնանը Հայաստանում կազմակերպվելիք Իտալիա-Հայաստան բարեկամության օրերի անցկացումը` նկատի ունենալով, որ մշակութային այդ խոշոր միջոցառումների մեջ կենտրոնական տեղ է գրավում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու գանձերի ցուցադրությունը: Ջիանկառլո Գալանը բարձր է գնահատել այդ նախաձեռնությունը` նշելով, որ Վենետոյի իշխանությունները պատրաստ են գործուն մասնակցություն ունենալու միջոցառումներին եւ սիրով ընդունել է այդ օրերին Հայաստան այցելելու դեսպանի հրավերը: Մինչեւ Վենետիկ կատարած այցը, դեսպանը Հռոմում հանդիպել է Իտալիայի ԱԳՆ Մշակութային զարգացման գլխավոր տնօրինության ղեկավար Աննա Բլեֆարի Մելացցիին, որի հետ քննարկել է Իտալիա-Հայաստան բարեկամության օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---