Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

PanARMENIAN.Net - Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---