Եգիպտոսի ԱԳ նախարար. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանը շարունակում է կարևոր դեր խաղալ

Եգիպտոսի ԱԳ նախարար. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանը շարունակում է կարևոր դեր խաղալ

PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանը շարունակում է կարևոր դեր խաղալ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրը, փոխանցում է Iran.ru-ն:

Նրա խոսքով, «իրանական կողմը հստակորեն գիտակցում է, որ սիրիական խնդրի լուծման հարցում դեպի հետ ճանապարհ չկա», իսկ «արաբական երկրների ժողովուրդները ցանկանում են, որպեսզի սիրիական կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցվի»:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 60 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---