Քլինթոն. Ահաբեկիչներն Ալժիրում օգտագործել են զենք, որը բերվել է հարևան Լիբիայից

Քլինթոն. Ահաբեկիչներն Ալժիրում օգտագործել են զենք, որը բերվել է հարևան Լիբիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ալժիրում ահաբեկիչները օգտագործել են զենք, որը բերվել է հարևան Լիբիայից:

«Կասկած չկա, որ Ալժիրին զենք է մատակարարվել Լիբիայից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միջազգային «Ալ-Քաիդա» ցանցի հետ կապված իսլամիստական խմբավորումը հունվարի 16-ին պատանդ էր վերցրել Ալժիրի արևելքում տեղակայված գազավերամշակող գործարանի հարյուրավոր աշխատակիցների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---