2012-2013 ֆինանսական տարվա 1-ին եռամսյակում Apple-ի մաքուր շահույթն աճել է 0.8 տոկոսով

2012-2013 ֆինանսական տարվա 1-ին եռամսյակում Apple-ի մաքուր շահույթն աճել է 0.8 տոկոսով

PanARMENIAN.Net - Apple ընկերության մաքուր շահույթը 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (ավարտվել է 2012-ի դեկտեմբերի 29-ին) գրեթե չի փոխվել (+0,8 տոկոս) և կազմել 13,08 մլրդ դոլար անցած տարվա նույն շրջանի 13,06 մլրդ դոլարի համեմատ: Ընկերության հասույթը նշված շրջանում բարձրացել է 17,7 տոկոսով և կազմել 54,51 մլրդ դոլար անցած տարվա 46,33 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ: Այդ մասին հաղորդվում է Apple հաշվետվությունում:

Ընկերությունը հայտարարել է, որ նորացրել է մաքուր շահույթի և հասույթի սեփական ռեկորդը` ստացված հաշվետու եռամսյակում: 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբերին Apple-ը վաճառել է 47,8 մլն iPhone սմարթոններ, ինչը 29 տոկոսով ավել է, քան անցած տարվա նույն շրջանում: iPad պլանշետների վաճառքներն աճել են 48 տոկոսով` մինչև 22.86 մլն նմուշ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---