ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ` ԲԱՔՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆ Է17 փետրվարի 2003 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի վերջերս կատարած հայտարարությունը վկայում է պաշտոնական Բաքվի դիվանագիտական ձախողման մասին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, անցյալ շաբաթվա վերջին հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլին` մեկնաբանելով Փարիզում Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Շիրակի ելույթը: Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը գտնում է, որ նման իրավիճակը Հեյդար Ալիեւի արտաքին քաղաքական ձախողման արդյունքն է դարձել: Ընդդիմադիր առաջնորդները նշում են նաեւ, որ մինչեւ հիմա Հեյդար Ալիեւը լայնորեն գովազդում էր իր բարեկամությունը Ժակ Շիրակի հետ` անվանելով նրան անկեղծորեն ղարաբաղյան հակամարտության «արդար» կարգավորումը ցանկացող ազդեցիկ եվրոպական քաղաքական գործիչ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |