24 հունվարի 2013 - 11:45 AMT
Բողոքի ակցիան Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ավարտվել է

Ոստիկանությունը համոզել է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրվել, դժգոհության պատճառ հանդիսացած հյուրանոցի տերն ու ևս մեկ մարդ ձերբակալվել են, հայտնել է «ԱՊԱ» գործակալությունը:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները հրկիզել էին հյուրանոցը: Ակցիայի պատճառ է դարձել այն, որ հյուրանոցի տերերն անտեսել են պահանջները, այնտեղ գործող «որջը» փակելու մասին: «Բողոք էր կոնկրետ միջադեպի դեմ»,-ասել է շրջանի ոստիկանապետ Նիզամի Գոջաևը՝ պարզաբանելով, որ դժգոհության պատճառ է հանդիսացել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հյուրանոցի սեփականատեր Էմիլ Շախմարդանովի ավտոմոբիլային խուլիգանությունը: Վրդովված բնակիչները հրկիզեցին նրա հյուրանոցն ու մեքենան:

Գոջաևը հավելել է, որ հետաքննություն է սկսվել, հյուրանոցի տերն ու նրա մեքենայի ուղևորը ձերբակալվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: