24 հունվարի 2013 - 12:40 AMT
Համաշխարհային Ունիվերսիադայի կրակը Պուսանից տեղափոխվել է Վլադիվոստոկ

Համաշխարհային Ունվերսիադայի կրակը, որը տեղի կունենա այս տարվա ամռանը Կազանում, հատուկ ինքնաթիռով հարավկորեական Պուսան քաղաքից տեղափոխվել է Վլադիվոստոկ, որտեղից այն ջահակիրների ուղեկցությամբ կսկսի իր ճանապարհը դեպի Թաթարստանի մայրաքաղաք:

Կրակը տարել են Կազանի Ունիվերսիադայի կազմկոմիտեի ներկայացուցիչները և կուրսանտները, որոնք շուրջերկյա նավարկություն են կատարում «Սեդով» բեռնանավով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ունիվերսիադայի կրակը Վլադիվոստոկում կգտնվի մինչև փետրվարի 28-ը` այդ օրը Ունիվերսիադայի կրակը կշրջի Ռուսաստանի խոշորագույն քաղաքներով: Կրակի փոխանցավազքը կավարտվի հուլիսի 6-ին Կազանում խաղերի բացման արարողության ժամանակ: Կրակը կվառվի մրցումների բոլոր օրերին, որոնց կմասնակցեն շուրջ 13 հազար մարզիկներ 170 երկրներից: Այն կմարի հուլիսի 17-ին Ունիվերսիադայի փակման ժամանակ: