ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

PanARMENIAN.Net - Ստամբուլում թուրքերեն լույս է տեսել սփյուռքահայ հայտնի պատմաբան Վահագն Տատրյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի 2-րդ հատորը` «Հայկական ցեղասպանությունը թուրքական աղբյուրներում» խորագրով: Այն հրատարակել է թուրքական «Պելկե» հրատարակչությունը: Անցյալ տարի հրատարակչությունը լույս է ընծայել նույն հեղինակի նմանատիպ աշխատության առաջին հատորը` «Հայկական ցեղասպանության մեջ հաստատությունների դերը» խորագրով: Երկրորդ հատորը ամփոփում է Վահագն Տատրյանի թուրքական աղբյուրներում կատարած հետազոտությունների արդյունքները, հաղորդում է Փարիզում հրատարակվող «Հառաչ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---