Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը

PanARMENIAN.Net - Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը: Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 2012թ. փետրվարին պատրիարք Թորգոմ Մանուկյանի հոսպիտալացումից հետո նշանակվեց պատրիարքական փոխանորդ, ապահովելու համար առօրյա կառավարումը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլը մեկնարկեց հունվարի 23-ին, գաղտնի քվեարկությամբ հինգ թեկնածուներ էին ընտրվել: Առավելագույն ձայները հավաքած թեկնածուները իրավունք ստացան մասնակցելու երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ հունվարի 24-ին: Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է 18 կողմ ձայն 33-ից, իսկ նրա մրցակից` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը ստացել է 15 կողմ ձայն:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը վախճանվեց 2012թ. հոկտեմբերի 12-ին տևական հիվանդությունից հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---