24 հունվարի 2013 - 15:19 AMT
Իվանիշվիլին Դավոսում զրուցել է Մեդվեդևի հետ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դավոսում շփվել է վրաց գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ զրույցը դարձել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը Հարավային Օսեթիայում պատերազմից հետո: Հանդիպումը կայացել է նախօրեին Դավոսի տնտեսական համաժողովի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ: «Վրաստանի վարչապետը մոտեցել է Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցել են ինչ-որ բանի մասին»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մեդվեդևի և Իվանիշվիլու կարճ զրույցի մասին տեղեկատվությունը մեկնաբանել է ռուս վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: Նա նշել է, որ նման համաժողովների ընթացքում մասնակիցներն ավանդաբար շփվում են միմյանց հետ: Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել են, որ Իվանիշվիլին չի պատրաստվում Դավոսում հանդիպել Մեդվեդևի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի խոսքով, վրացական կառավարության ղեկավարը պլանավորված բանակցություններ է ունեցել Շվեյցարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի առաջին այրերի, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: