ԻՆՏԵՐՆԵՏԻ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Կանադական APG Enterpraise ընկերությունը ներկայացուցչություն չի բացում Հայաստանում Ինտերնետի բարձր գների պատճառով: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրության թղթակցին է հաղորդել APG Enterpraise ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: Հայաստանում ցանցի հասանելիության սարսափելի բարձր գների արդյունքը հանդիսացավ նոր ընկերության մտադրությունը կադրերը տեղափոխել այլ մասնաճյուղեր: Նա նշել է, որ Հայաստանում դուստր ձեռնարկություն հաստատելու աշխատանքները առանց այդ էլ բավականին լարված էին ընթանում, եւ բավականին դժվար եղավ համոզել կանադացիներ նոր գործ հիմնել հանրապետությունում: Հանդիպելով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի ներկայացուցիչների հետ Կանադական APG Enterpraise ընկերության ներկայացուցիչները համաձայնվեցին նոր գործ հիմնել` նշելով հայ մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակը: Սակայն, մեծ աշխատանքներ կատարելով` վարձակալելով տարածք, ներգրավելով բարձր վարձատրվող աշխատակազմ, ընկերության ներկայացուցիչները կանգնեցին Ինտերնետի խնդրի առջեւ, որի գները 20 անգամ գերազանցում են Կանադայի գներին: «Նորմալ աշխատանքի համար մեղ հարկավոր է 1,5 Մգբ արագությամբ կապուղի, սակայն նման «կատաղի» գների առկայությամբ մենք ստիպված եղանք վերցնել պահանջվածին մեկ երրորդով զիջող մեկ այլ կապուղի»,-հաղորդել է Անդրանիկ Գրիգորյանը: Արդյունքում ընկերության ներկայացուցիչները նշում են, որ նրանք ստպված կլինեն 100 հոգուց կազմված մասնագետների խմբին տեղափոխել Կիպրոս, որտեղ կազմակերպությունը վերջերս բացել է սեփական ներկայացուցչություն կամ ընդլայնել հաստիքները Վանքուվերում, որտեղ գտնվում է ընկերության կենտրոնակայանը: Ա.Գրիգորյանը համարում է սա Հայաստանի կառավարության թեացումը, որը, թեեւ ժամանակ առ ժամանակ խոսում է ճյուղի գերակայության մասին, սակայն «իր գործողություններով խանգարում է բիզնեսի զարգացմանը ՏՏ ոլորտում»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---