24 հունվարի 2013 - 15:55 AMT
Քաղաքագետ. ՀԱԿ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այս համոզմունքն ունի: Նա չի կարծում, որ մյուս թեկնածուները իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ շատերն այլ շահեր են հետապնդում: Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱԿ ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, ձայն կտա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածը կայուն չէ:

Անդրադառնալով ինքնաբացարկների հավանականությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մեկ կամ երկու թեկնածուի դեպքում է միայն դա հավանական: «Սերժ Սարգսյանին միայնակ թողնելը հավանական չէ»,- ասաց քաղաքագետը»: