24 հունվարի 2013 - 17:06 AMT
Google-ը կներդնի նկարների որոնման ավելի պարզ և արագ համակարգ

Google ընկերությունը կներդնի նկարների որոնման ավելի պարզ և արագ որոնման համակարգ:

Google-ը ցանկանում է արագացնել որոնման գործընթացը` նվազեցնելով քլիքերի քանակությունը: Ծառայության նոր տարբերակում հիմնական նկարը բերվելու է կենտրոնում, իսկ մետատվյալները` դրանից աջ: Նույն հարցման վերաբերյալ այլ նկարներ կհայտնվեն վերևից և ներքևից:

Նկարների որոնման նոր համակարգն աստիճանաբար է ներդրվում: Բոլոր օգտագործողների համար այն հասանելի կլինի մի քանի օրվա ընթացքում: