24 հունվարի 2013 - 17:32 AMT
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կոչ է անում բրիտանացիներին հեռանալ լիբիական Բենգազիից

Մեծ Բրիտանիայի հպատակները պետք է հեռանան լիբիական Բենգազիից, քանի որ արևմտյան երկրների քաղաքացիներն այնտեղ սպառնալիքի տակ են, հայտարարում է բրիտանական ԱԳՆ-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք տեղյակ ենք արևմտյան երկրների քաղաքացիների համար Բենգազիում առաջացած բացառիկ սպառնալիքի մասին և կոչ ենք անում անհապաղ մեկնել երկրից»,-ասվում է նախարարության կայքում: