24 հունվարի 2013 - 17:46 AMT
ԱՄՀ նախկին ղեկավարը կրկին հարցաքննության է կանչվել մարմնավաճառության կազմակերպման գործով

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը կրկին հարցաքննության է կանչվել Ֆրանսիայի Լիլ քաղաքում մարմնավաճառության կազմակերպել գործով, հայտնում է «Ֆրանս պրեսը»:

Քննությունն ընթանում է արդեն մեկ տարուց ավելի, քննությունը գտնում է, որ Սթրոս Կանը երեկույթներ էր կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ և մասնակցում էր այդ երեկույթներին: