24 հունվարի 2013 - 18:05 AMT
Google-ը նորացրել է շնորհանդեսների Slides վեբ հավելվածը

Google-ը նորացրել է շնորհանդեսների Slides վեբ հավելվածը, այդ մասին ասվում է Google բլոգում: Այժմ օգտատերերը կկարողանան շնորհանդեսներ ստեղծել, խմբագրել ու ցուցադրել օֆլայն ռեժիմով: Նախկինում այդ գործողությունների համար միացում էր հարկավոր ինտերնետին:

Առանց ինտերնետի աշխատանքը շնորհանդեսների հետ հնարավոր կլինի միայն Chrome բրաուզերում կամ Chrome OS օպերացիոն համակարգում: