24 հունվարի 2013 - 18:30 AMT
Nokia-ն վերջին 20 տարում առաջին անգամ կհրաժարվի դիվիդենտներ վճարելուց

Ֆիննական Nokia ընկերությունը վերջին 20 տարում առաջին անգամ կհրաժարվի դիվիդենտներ վճարելուց՝ նպատակ ունենալով տնտեսել դրամական միջոցները վաճառքների նվազման ֆոնի վրա:

Ընկերությունը դիվիդենտներ վճարել է 1989թ. ի վեր, իսկ վերջին անգամ դրանց չափը հասել է 20 եվրոցենտի: Ընկերությունը ավարտել է տարին 4,4 մլրդ եվրո դիրքում, ինչը 22 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի: Սակայն, նախորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 22 տոկոս և 3,4 մլրդ գերազանցել է սպասելիքները: