24 հունվարի 2013 - 17:58 AMT
2013 թվականի սամբոյի աշխարհի գավաթի առաջին փուլին մասնակցելու են 6 հայ մարզիկներ

Հունվարի 26-ից 29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայանալու է 2013-ի սամբոյի առաջին միջազգային`A դասի մրցաշարը, որը կրելով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի անունը, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են վեց մարզիկներ Նարեկ Պետրոսյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Արմեն Ադամյանը (74 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ) և Տիգրան Համբարձումյանը (100 կգ):

Հայ մարզիկների հետ Ուրալսկ են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, PanARMENIAN.Net- ին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: