24 հունվարի 2013 - 18:22 AMT
Դևիդ Քեմերոնը հետագա եվրաինտեգրումը սխալ է համարում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հետագա եվրաինտեգրումը սխալ է համարում: Այդ մասին նա հայտարարել է Դավոսում, ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա նշել է, որ Լոնդոնը չի մասնակցի քաղաքական կապերն ամրապնդելու փորձերին:

Ըստ վարչապետի, եվրոպական երկրներն ունեն իրենց պատմությունը, ավանդույթները, ինստիտուտները, և ցանկանում են սեփական որոշումները կայացնել: Ոսւտի, վստահ է Քեմերոնը, պետք չէ նրանց ներքաշել կենտրոնացված քաղաքական միության մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն: