24 հունվարի 2013 - 18:28 AMT
Զորավարի մասունքները կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Հունվարի 26-ին՝ ժ. 11.00-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Հունվարի 26-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից: