24 հունվարի 2013 - 19:18 AMT
Commerzbank AG-ն 4 տարվա ընթացքում կկրճատի 4-6 հազար աշխատակիցների

Commerzbank AG` Գերմանիայի մեծությամբ երկրորդ բանկը, հաջորդ 4 տարիների ընթացքում կկրճատի 4-6 հազար աշխատակիցների` ծախսերը կրճատելու և եկամտային նպատակներին հասնելու համար, հաղորդում է Վեստի Էկոնոմիկան:

«Եթե ցանկանում ենք հասնել մեր եկամտային նպատակին և աճել մշտական բարդ պայմանների ֆոնին, պետք է համակարգենք կառույցի աշխատանքները»,-հայտարարել է բանկի ղեկավարման անդամ Ուլրիխ Զաիբերը:

«Աշխատատեղերի կրճատումը Commerzbank-ի համար կարևոր քայլ է` հասնելու տնտեսման նպատակներին»,-ասել է Equinet AG-ի վերլուծաբան Ֆիլիպպ Հէսսլերը: