24 հունվարի 2013 - 19:42 AMT
Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնն այս տարի կկազմակերպի մի շարք միջոցառումներ

Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, 2013թ. նախատեսել է «Հաց ու գիր» ընդհանուր խորագիրը կրող մշակութային միջոցառումների շարքի անցկացումը:

Տարվա ընթացքում անց են կացվելու հայ-հունական բարեկամության մասին պատմող ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ:

Հունվարի 21-ին Հունաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի է ունեցել նշված շարքի անդրանիկ միջոցառումը` «Ժպիտ և արցունք. Հայաստանը հունական երգիծական մամուլում» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Օրվա բանախոսներն ենք եղել գրող Պետրոս Մարգարիսը, Հունաստանի խորհրդարանի գրադարանի ներկայացուցիչ, պատմաբան Էլլի Դրուլիան, Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանը: