24 հունվարի 2013 - 19:56 AMT
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ԵԱ ընտրական մրցաշարում 0:5 հաշվով զիջել է Հունաստանին

Հունվարի 24-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը բուլղարական Բլագոևգրադ քաղաքում 2014 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղում 0:5 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն:

Առաջին գնդակը Հայաստանի ընտրանին բաց թողեց 18-րդ րոպեին, Էռնեստ Ակոպովի դարպասը գրավեց Սոկրատիս Մուրդուկուտասը: Հույները կարողացան ևս 4 գնդակ խփել և տոնել տպավորիչ հաղթանակ:

D խմբի առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները ոչ ոքի են խաղացել Բուլղարիայի ընտրանու հետ և իրենց ակտիվում միայն մեկ միավոր ունեն: Ընտրական մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստները մրցելու են Ուելսի հետ: