Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Թալիավինիի հետ

Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Թալիավինիի հետ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ընդունեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար` դեսպան տիկին Հեյդի Թալիավինիին:

Հանգամանալից զրույցի ընթացքում Արման Մլիքյանն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում առկա քաղաքական իրողությունները միանշանակ հաստատում են, որ ՀՀ-ից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն կես միլիոն քվեները կրկին հավելագրվելու են հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, եթե իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ եռանդուն ջանքեր չգործադրվեն: Արման Մելիքյանն այն համոզմունքն արտահայտեց, որ ընտրակեղծարարությունը կանխող կարևոր քայլ կլինի ընտրությունների օրինականությունն ապահովող և վերահսկող մարմնի` ԿԸՀ-ի կողմից Հայաստանից հեռացած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն ընդունած, սակայն մշտապես արտերկրում բնակվող սփյուռքահայ հայրենակիցների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվաքանակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հրապարակումը: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին հանձնվեց այս խնդրին առնչվող փաստաթղթերի փաթեթը, որը ներառում էր Արման Մելիքյանի` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված նամակի, ԿԸՀ-ի կողմից նամակում ներառված առաջարկների վերաբերյալ ընդունված որոշման պատճենները, ԿԸՀ նիստի արձանագրությունը /թղթի կրիչի վրա և նիստի ձայնագրության էլեկրոնային տարբերակը/, ինչպես նաև ԿԸՀ որոշման կապակցությամբ Արման Մելիքյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը: Նշվեց, որ ԿԸՀ-ն մերժել է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայ հայրենակիցների և քաղաքացիությունից հրաժարված անձանց մասով` վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը և, որ առ այսօր, վերջինս որևէ կերպ չի արձագանքել նամակում բարձրացված հարցերին: Հեյդի Թալիավինին տեղեկացվել է նաև այն մասին, որ որևէ պարագայում թեկնածուն չի դիմելու ՀՀ դատական ատյաններին` համարելով, որ Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի առկայության պայմաններում, անհնար է ակնկալել արդարադատության իրականացում:

Դեսպան Հեյդի Թալիավինին հավաստիացրեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել բոլոր խնդրահարույց հարցերը պարզելու և ընտրությունների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու համատեքստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---