24 հունվարի 2013 - 20:25 AMT
Ադրբեջանում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 60 մարդ

Ադրբեջանական Իսմիլլի շրջկենտրոնում, որտեղ հունվարի 23-24-ին զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` պահանջելով շրջանի ղեկավարի հրաժարականը, ձերբակալվել է ավելի քան 60 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռադիո Ազադլիղը»:

Ձերբակալվածների և տուժածների մասին պաշտոնական տվյալներ Իսմաիլլիից առայժմ չեն ստացվել: Հայտնի է միայն, որ մի քանի ոստիկաններ տեղափոխվել են հիվանդանոց` ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով, փոխանցում է lenta.ru-ն: