Ջոն Քերրի. Միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը ժամանակակից աշխարհում առայժմ հնարավոր չէ

Ջոն Քերրի. Միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը ժամանակակից աշխարհում առայժմ հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը ժամանակակից աշխարհում առայժմ հնարավոր չէ, հայտարարել է սենատոր Ջոն Քերրին:

«Ես զսպելու տեսության կողմնակիցն եմ: Իհարկե, միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը վերջնանպատակն է, սակայն ժամանակակից պայմաններում կարելի է խոսել միայն սապառազինության քանակը մինչև իրական սպառնալիքի մակարդակի և հակառակորդին սպելու աստիճանի նվազեցնելու մասին»,-ասել է Քերրին:

Նա նաև ընդգծել է փոխադարձ տեսչական այցերի ակտիվացման անհրաժեշտությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---